Ռուսաստանը Արկտիկայում ամենախոշոր ռազմաբազան կստեղծի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ավարտին է մոտենում Նովոսիբիրսկի կղզիներում խոշոր ռազմաբազայի շինարարությունը:

«Մենք ոչ ոքից չենք թաքցնում, որ մենք փաստացի ավարտին ենք հասցրել Նովսիրբիրսկի կղզիներում ռազմաբազայի կառուցումը: Սա մեծ ռազմաբազա է, ինչպիսին չի եղել նույնիսկ սովետական շրջանում»,-Շոյգուի խոսքն է մեջբերում ТАСС-ը:

Շոյգուի խոսքով՝ 2018թ.-ին Արկտիկայում ռուսական զորքեր կտեղակայվեն և կմատակարարվեն անհրաժեշտ սպառազինությամբ:

Արկտիկայում ռուսական ռազմական ենթակառուցվածքը վերականգնումը սկսվել է 2012թ.-ին: Կառուցման և վերանորոգման աշխատանքներից բացի՝ զինծառայողները կվերացնեն Արկտիկայի տարածքում աղտոտվածության հետևանքները:




Լրահոս