Նվազագույնը 49 մարդ զոհվել է Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Լիբուրնե քաղաքում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Վթարը գրանցվել է Ժիրոնդա դեպարտամենտում: Միմյանց են բախվել ուղևորատար ավտոբուսն ու բեռնատարը: Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, հզոր բախումից հետո երկու տրանսպորտային միջոցներն էլ բռնկվել են:
Վթարի վայր են ժամանել 60 հրշեջ մեքենաներ:
Տեղեկացվում է, որ զոհերի շարքում երեխաներ չկան: