ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված տնտեսվարողների հակամրցակցային գործունեության համար տուգանքների չափն ավելանալու է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
«Բայց դա չի վերաբերում մեր երկրի ներսում թույլ տված հակամրցակցային գործողություններին, վերաբերում է անդրսահմանային դեպքերին: ԵՏՄ մրցակցության կանոններով նախատեսվում է տուգանքները խստացնել եւ պետական պաշտոնյաների համար էլ պետք է պատասխանատվության միջոցներ սահմանվեն, եթե խախտում են անում», – հայտնեց նա:
Հարցին, էլ ո՞ր ոլորտներում կա դրական տեղաշարժ՝ ԵՏՄ մտնելու հետ կապված՝ Շաբոյանը, պատասխանեց` հավի մսի ոլորտում. «Մեծ քանակությամբ ներկրվել է թռչնամսի որոշ տեսակներ և ռուսական ռուբլու փոխարժեքի հետ կապված տնտեսվարողներին շահավետ է դարձել հավի միս ներկրել Հայաստան»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև շոկոլադեղենի շուկաներից, որտեղ նոր խաղացող գներն իջել են, Շաբոյանը նշեց, որ ինքը դեռ տեղեկություններ չունի, ուսումնասիրություններ է սկսել` բացահայտելու պատճառները:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան