Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Սոչիում «Վալդայ»ակումբի ավանդական հավաքին: Երկրի ղեկավարի ելույթի ժամանակ, որի վարկանիշը երկրում հասել է առավելագույնի, կտրուկ քննադատել է ԱՄՆ-ին: Նա նախազգուշացրել է ողջ աշխարհին պետությունների անկառավարելի մրցակցությունից, որը կարող է կործանարար դառնալ ու հանգեցնել սպառազինության նոր մրցակցություն: Նա նաև պատմել է Սիրիայի մասին, կարծիք հայտնել ԽՍՀՄ փլուզման վերաբերյալ ու հայտարարել ռուբլու կայունացման մասին:
Նախագահը նշել է, որ «բոլոր պետությունները միշտ ունեն ու կունենան իրենց տարատեսակ շահերը», և դա բնական է:
«Գլխավորն այն է, որպեսզի նման մրցակցությունը կառուցվի որոշակի քաղաքական, իրավական, բարոյական նորմերի ու կանոնների շրջանակներում: Հակառակ դեպքում շահերի բախումը հղի է սուր ճգնաժամերով ու դրամատիկ խաթարումներով»,- մատնանշել է Պուտինը:
Նա քննադատել է ԱՄՆ-ին «ահաբեկիչների հետ սիրահետելու» ու վարած արտաքին քաղաքականության համար` նրանց հիշեցնելով պատժամիջոցների ու հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար:
Պուտինի կարծիքով` պատժամիջոցներն ընդհանրապես չի կարելի կիրառել ընդդեմ գործընկերների:
«Այդպես դաշնակիցների հետ վարվու՞մ են: Ոչ: Այդպես վարվում են վասալների հետ, ովքեր համարձակվել են գործել իրենց հայեցողությամբ»,- ասել է նա:
Ռուսաստանի նախագահը կարծիք է հայտնել, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է ներքին «քաղաքական ու տնտեսական համակարգի անկայունության» պատճառով:
Սակայն Պուտինի կարծիքով` դա տեղի չի ունեցել առանց աշխարհաքաղաքական հակառակորդների օգնության:
«Չեմ կարծում, որ մեր աշխարհաքաղաքական հակառակորդները ձեռքները ծալած կանգնել են»,- պարզաբանել է ՌԴ նախագահը:
Ռուսաստանի նախագահը մատնանշել է, որ ԽՍՀՄ փլուզումը ողբերգություն է եղել նախ և առաջ հումանիտար բնույթի: