2012 թվականի ՀԱԿ դաշինքի եկամուտները կազմել են 5,3 միլիոն դրամ, որի մեծ մասը ՀԱԿ-ը ստացել է պետությունից` մոտ 3 միլիոն դրամ: Քանի որ ՀԱԿ դաշինքը բաղկացած է տասը կուսակցություններից, նախատեսվում էր, որ պետական բյուջեից ստացված 3 միլիոնը պետք է բաժանվեր հավասարապես ՀԱԿ անդամ տասը կուսակցությունների միջև` յուրաքանչյուրին 300 հազար դրամ: Սակայն գումարը նստել էր ՀՀՇ-ի հաշվին, որը բաժին էր հանել միայն ՀԺԿ-ին, իսկ մնացածին, ըստ էության, “քցել” էր: ՀԱԿ անդամ մի շարք կուսակցապետեր այդ կապակցությամբ մեծ աղմուկ էին բարձրացրել, գործը հասել էր Լ. Տեր-Պետրոսյանին: Սակայն 2012 թվականը փակելիս, ՀՀՇ-ն այդպես էլ չտվեց իր դաշնակիցների հասանելիք գումարը, և ավելի քան 2 միլիոն դրամ թողեց իր հաշվի վրա` որպես մնացորդ: Դրա փոխարեն ՀՀՇ-ականները, որպես անդամավճար, գումար են փոխանցել Եվրոպայի Լիբերալ դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցությանը: Իսկ արդեն ՀՀՇ-ի անվանափոխումից հետո, երբ վերջինս դարձավ ՀԱԿ կուսակցություն, ստացվում է այնպես, որ ՀԱԿ դաշինքի գումարները տնօրինում է ՀԱԿ կուսակցությունը` անձամբ Արամ Մանուկյանի գլխավորությամբ: Այսպիսով, ինչպես կարմիր կովը իր կաշին չի փոխում, այնպես էլ ՀՀՇ-ն իր բնավորությունը չի փոխում` անկախ նրանից, վերանվանվում է ՀԱԿ, թե չի վերանվանվում: Երբ ժամանակին ՀՀՇ-ի ձեռքում ամբողջ պետությունն էր, նա զբաղված էր երկրի միջոցները գրպանելով, իսկ հիմա, երբ իր ձեռքին հայտնվեց պետբյուջեից 3 միլիոնը, նա յուրացնում է այն, ինչ ունի ձեռքի տակ:
Իրավունք. ՀԱԿ-ում զբաղված են իրար քցելով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ