«Հարկավոր է ամեն ինչ անել, Սերժից պրծնել։ Դեկտեմբերի 6-ին պետք է կանգնել եւ ասել՝ դու էլ, քո սահմանադրությունն էլ մեզ պետք չեք։ Մենք պտտվում ենք տեղերում։ «Չեք անցկացնի» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով` Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, որ Հայաստանում չկա մարդ, որն իրեն աջակցի։ «Բոլորն էլ գիտեն, որ միացնելու է կեղծիքի ռեժիմը։ 500 հազար քարտ են բերել, որ առանց գրանցելու ուզում են քվեարկեն։ Սերժ Սարգսյանն առանց կեղծիքի կարո՞ղ է յոլա գնալ։ Որ պահին չկեղծեց, չի կարող կառավարել: Լավ հնարավորություն է ժողովրդի կամքը ցույց տալ, եւ Սերժ Սարգսյանին ցույց տանք իր տեղը»,- հավելեց Մանուկյանը: