Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Մարկինյոսն ու Խավյեր Պաստորեն չեն մասնակցի Մադրիդի «Ռեալ-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի խաղին:
Goal.com-ը հայտնում է, որ արգենտինացի կիսապաշտպանը խաղադաշտ դուրս չի գա վնասվածքի պատճառով, իսկ բրազիլացի պաշտպանը չի հասցրել վերականգնվել ազդրի վնասվածքից: Մարկինյոսին, հավանաբար, կփոխարինի նրա հայրենակից Դավիդ Լուիսը, որն ապաքինվել է վնասվածքից:
Հավելենք, որ «Ռեալ» – ՊՍԺ հանդիպումը կկայանա նոյեմբերի 3-ին Մադրիդում: Փարզիում կայացած առաջին խաղում թիմերը գոլ չէին խփել: