Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա քաղաքի մոտ վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը:
«Ավտոբուսում 59 ուղևոր է գտնվել: Ուղևորների շրջանոմ երեխաներ չկան: Ներկա պահին հաղորդվում է 7 զոհի և 35 տուժածի մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
ՆԳՆ աշխատակիցները երկու հիմնական վարկած են դիտարկում. ավտոբուսի անսարքությունն ու այն, որ վարորդը, հնարավոր է, որ քնել է ղեկին:
Ավելի վաղ LifeNews-ը հրապարակել է ավտոբուսի վթարից տուժածների ցանկը: Նրանց մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան