Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայությունից, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի (Մ6) 64-65-րդ կմ-ում` Նեղոց գյուղի սկզբնամասում, նոյեմբերի 3-ին` ժամը 12:30-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում` 5.5-6 խմ ծավալով, որի հետևանքով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի:
Թումանյանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները հսկայական ժայռաբեկորները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
Ժամը 14:30-ի դրությամբ երթևեկությունը դարձել է երկկողմանի: