«Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և «Իմարաթ Կովկաս» ահաբեկչական խմբավորումների ահաբեկիչները, ովքեր արտաքսված են Թուրքիայից, Հորդանանից և Եգիպտոսից, մեկնում են Ոկրաինա և երկրի տարածքը կիրառում որպես միջանկյալ բազա՝ իրաքասիրիական կոնֆլիկտի գոտի մեկնելու համար. գրում է Lifenews-ը՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրությանը:
2015թ. ընթացքում Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ոստիկանության և սահմանապահների հետ համատեղ ավելի քան 59 անձնանց է ձերբակալել, ովքեր մասնակցություն են ունեցել Սիրիայում ռազմական կոնֆլիկտին:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ահաբեկիչներն Ուկրաինան դիտարկել են որպես տարանցիկ տարածք, որտեղ կարող են կեղծ փաստաթղթեր պատրաստել՝ կոնֆլիկտի գոտի հասնելու համար:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան