Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի փոխնախագահ Լեյլա Ալիևային` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստերը, այսօր հանձնել է Պուշկինի մեդալ, հայտնում է TASS-ը:
Ալիևան մեդալի է արժանանում «Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության ու համագործակցության գործում ունեցած ավանդի, տնտեսական կապերի զարգացման, ռուսերենն ու ռուսական մշակույթն արտերկրում տարածելու համար»:
Պարգևատրման արարողությունը կայացել է Ազգային միասնության օրվա կապակցությամբ: