«Վրաստանն ապահովում է Ադրբեջանին դեպի Եվրոպա մուտքով»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մառնեուլի քաղաքում ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ երկու երկրները կապված են միմյանց հետ և՛ զարգացման, և՛ անվտանգության տեսանկյունից:
«Մեր հաջող զարգացումն անհնար է առանց Վրաստանի: Վրաստանն ապահովում է մեզ դեպի Եվրոպա մուտքով: Վրաստանի արագ զարգացումը կապված է Ադրբեջանի զարգացման հետ: Մենք մոտ գործընկերներ ենք:
Երեկ համաձայնության եկանք տարածաշրջանում տրանսպորտի ոլորտում համատեղ քաղաքականության իրականացման շուրջ: Այս դեպքում երկու երկրների միջև բեռնափոխադրման ծավալները մեծանում են մի քանի անգամ: Եվ, իհարկե, դրանից յուրաքանչյուրն իր օգուտը կունենա»,-Ալիևի խոսքն է մեջբերում ադրբեջանական Apa գործակալությունը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան