«Մերսեդես»-ը դուրս էր եկել ճանապարհահատվածից և արգելափակվել փոսի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 7-ին` ժամը 23.55-ին, ՏԿԱԻՆ  տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես E124» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածի 10-րդ կմ-ին «Մերսեդես E124» մակնիշի 34 UV 416 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:




Լրահոս