ԲՀԿ-ում կարող են հետաքրքիր զարգացումներ տեղի ունենալ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկա օրերին ԲՀԿ-ում կարող են հետաքրքիր զարգացումներ տեղի ունենալ: Բանն այն է, որ փետրվարյան հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը «խաչակրաց արշավանք» սկսեց Գագիկ Ծառուկյանի դեմ, իսկ վերջինս հայտարարեց, թե ընդունում է մարտահրավերը, բազմաթիվ պատգամավորներ եւ գյուղապետեր ահաբեկված շտապեցին լքել կուսակցության շարքերը: Սակայն ԲՀԿ նախկին առաջնորդի «կապիտուլացիայից» հետո բավականին անհարմար վիճակում հայտնվեցին. ոչ այն է ետ վերադառնային, ոչ այն է այդպես՝ «անկուսակցական» մնային:

Վերջին օրերին «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ԲՀԿ-ից դուրս եկած մի քանի պատգամավորներ մտմտում են վերադառնալ հայրենի կուսակցություն: Սակայն ԲՀԿ-ի ղեկավարությունը վճռել է պատգամավորների ետ վերադարձի դեպքում նրանցից յուրաքանչյուրի հարցը առանձին քննարկել եւ որոշում կայացնել: Նրանք պետք է հասկանան՝ զղջո՞ւմ են ԲՀԿ-ն լքածներն այդ քայլի համար եւ հատկապես ինչո՞ւ լքեցին խորտակվող թվացող նավը: Իսկ գյուղապետերի առաջ ԲՀԿ-ի դռները միշտ բաց են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս