Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Պլեստին-լե-Գրեվի քահանան կոտրել է Հիսուսի արձանը այցելուների և եկեղեցական արվեստի հարցով հանձնաժողովի անդամների աչքի առջև, փոխանցում է The Local-ը:
55-ամյա քահանան, ով գտնվել է սթրեսային իրավիճակում, նետել է արձանը և կոտրել այն: «Մեկով պակաս կլինի»,-գոռացել է նա՝ կոտրելով արձանը:
Ավելի ուշ նա հայտարարել է, որ իր արարքը մտադրված չի եղել: Քահանայի խոսքով՝ նման կերպ նա փորձել է ստուգել, թե արդյոք ամուր է եղել արձանը: Նա նաև ներողություն է խնդրել իր արարքի համար, չնայած, որ այցելուները բողոք են գրել նրա դեմ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան