ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն այսօր կառավարության նիստում գործադիրի հավանությանը ներկայացրեց միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանը գումար հատկացնելու մասին հարցը:
Ըստ այդմ` նախարարության աշխատակիցներին սոցիալական փաթեթի ծառայություններով ապահովելու համար անհրաժեշտ են լրացուցիչ գումարներ: Այս նպատակով կառավարության պահուստային ֆոնդից տրամադրվում է 150 միլիոն դրամ: