Ամերիկյան մասնավոր հետախուզավերլուծական Strategic Forecasting (Stratfor) կենտրոնն իր կանխատեսման մեջ պատմել է Փարիզում ահաբեկչական գործողությունների հետևանքների ներքին և արտաքին քաղաքականության հնարավոր հետևանքների մասին:
«Փարիզում ահաբեկչական գործողությունները ցույց տվեցին, որ Եվրոպայի ներսում ջիհադիստների կողմից հարձակումների սպառնալիքը մշական բնույթ է կրում»,-նշում են Stratfor-ի վերլուծաբանները:
«Ֆրանսիայի ահաբեկչությունները շոկային են, սակայն դրա հետ մեկտեղ նաև սպասելի իրադարձություն. Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների բազմաթիվ քաղաքացիներ մեկնում են Սիրիա՝ ծայրահեղականների շարքերը համալրելու համար: Սիրիայից Եվրոպա փախստականների հոսքը բարձրացնում է ջիհադիստական խմբավորումների ներկայացուցիչների ներթափանցման հավանականությունը՝ Եվրոպայի տարածքում ահաբեկչությունների կազմակերպման նպատակով»,-նշում են կենտրոնի վերլուծաբանները:
Վերլուծաբանները հավելում են, որ Գերմանիայում և Շվեդիայում, ինչպես նաև Եվրոպայի Կենտրոնական և Արևելյան մասերում ներգաղթալների հոսքի դադարեցման և սահմանները փակելու կոչեր անողների դիրքորոշման ամրապնդում կարելի է ակնկալել:
Հիշեցնենք, որ Փարիզում միանգամից վեց կետում իրականացված ահաբեկչության զոհ է դարձել 153 մարդ, որոնցից 112- ը մահացել է «Բատակլան» համերգային սրահում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան