«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները թվիթերում հաղորդագրություն են տարածել, որում նշում են այն մայրաքաղաքները, որտեղ ահաբեկչություններ կիրագործեն:
«Ջիհադիստները գրել են, որ Լոնդոնը կլինի հաջորդը: Վաշինգտոնը և Հռոմը նույնպես հայտնվել են ահաբեկիչների թիրախում»,-գրում է Daily Express պարբերականը:
Նման սպառնալիքներ հայտնվեցին Փարիզում նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը տեղի ունեցած ահաբեկչությունների ֆոնին, որի արդյունքում 153 մարդ զոհվեց:
Վերջին անգամ Լոնդոնը հարձակումների էր ենթարկվել ահաբեկիչների կողմից 2005թ.-ին, երբ 4 պայթյուն տեղի ունեցավ՝ 3-ը Լոնդոնի մետրոում և մեկը ավտոբուսում, որի արդյունքում 52 ուղևոր զոհվեց:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Լոնդոնի «Գետվիկ» օդանավակայանում ուղևորներին տարհանել են կասկածելի պայուսակի պատճառով:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան