«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր տնօրինոթյունը սկսել է վերանայել ընկերության աշխատավարձային ֆոնդը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն իսկ 30 տոկոսով կրճատվել են ընկերության, այսպես կոչված, «թոփ մենեջմենթի» աշխատավարձերը: Տվյալ դեպքում խոսքը ՀԷՑ-ի ղեկավար կազմի աշխատավարձերի մասին է: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե այս ճանապարհով ՀԷՑ-ը կոնկրետ որքան գումար է խնայել, բայց ակնհայտ է, որ խոսքը տասնյակ միլիոնավոր դրամների, իսկ տարվա կտրվածքով մի քանի հարյուր միլիոն դրամի մասին է:
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը՝ Եվգենի Բիբինը, այդպես էլ չգաղտնազերծեց, թե որքան աշխատավարձ է ստանում: Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրա ամսական աշխատավարձը կազմում էր տասը միլիոն դրամ: Եթե ՀԷՑ-ի նոր տնօրինությունն այսպես շարունակի, ապա մի քանի ամսից կարող է կտրուկ ավելացնել ընկերության եկամտաբերությունը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: