Նոյեմբերի 19-ը Տղամարդկանց համաշխարհային օրն է:
Այն տոն է, որն առաջին անգամ տոնել են 1999թ.-ին Տրինիդադ և Տոբակոյում: Այնուհետև տոնը սկսել են նշել նաև Ավստրալիայում, Կարիբյան ծովավածոցի երկրներում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայում և ՄԱԿ-ում:
Տղամարդկանց միջազգային օրվա ստեղծման նպատակը գենդերային խտրականության և սեռերի անհավասարության հիմնախնդրի առկայության վրա ուշադրության կենտրոնացումն էր:
Տոնի կազմակերպիչները շեշտադրումը կատարում էին տղաների և տղամարդկանց առողջության պահպանման վրա, ինչպես նաև ընդգծում էին ընտանիքի և երեխաների դաստիարակության վրա նրանց ազդեցության կարևորությունը:
ՄԱԿ-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ինգեբորգ Բրեյնեսը, ով նաև «Կանայք և գենդերային անհավասարությունը» ծրագրի ղեկավարն էր, նշել է, որ այս տոնը հնարավորություն կտա բարելավել գենդերային հավասարակշռությունը:
Ներկայումս տոնը նշվում է Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Հունգարիայում, Գանայում, Հնդկաստանում, Իռլանդիայում, Մալթայում, Տրինիդադ և Տոբակոյում, ԱՄՆ-ում, ՀԱՀ-ում, Սինգապուրում և Յամայկայում: