Ռամոսը վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ  Սերխիո Ռամոսը վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամիս:

«Marca»-ն հայտնում է, որ Իսպանիայի հավաքականի պաշտպանը չի ցանկանում վիրահատության ենթարկվել, այդ պատճառով կանցնի վերականգնողական կուրս։

Նշենք, որ վերջին հանդիպումները պաշտպանն անցկացրել է ցավազրկող ներարկումներով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական «Բարսելոնա»-ի հետ հանդիպումից հետո Ռամոսը կենթարկվի ուսի վիրահատության։




Լրահոս