ՈՉ-ի համատեղ շտաբն ու «Ժառանգություն»-ը կրկին կոչով դիմում են իշխանություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՉ-ի համատեղ շտաբն ու «Ժառանգություն»-ը կուսակցությունն այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Վերջին օրերին ՈՉ-ի համատեղ շտաբը և Ժառանգություն կուսակցությունը ստանում են բազմաթիվ ահազանգեր տեղամասային հանձնաժողովների նորանշանակ անդամներից` նրանց նկատմամբ կիրառվող ճնշումների վերաբերյալ: Իրավիճակի առանձնահատկությունն այն է,որ ահազանգեր են հնչեցնում ոչ միայն Հայ Ազգային Կոնգրես խմբակցության և Ժառանգություն կուսակցության կողմից նշանակված, այլև այլխմբակցությունների կողմից նշանակված անձինք:

Հանրաքվեի քարոզարշավի ընթացքում համոզվելով, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը վճռական ՈՉ է ասում Սերժ Սարգսյանի «սահմանադրական» աճպարարությանը, ռեժիմը դիմում է ընտրակեղծարարության իր հին զինանոցին: Ահազանգերը վկայում են, որ ճնշումներիգործադրումը կազմակերպում են մարզպետները, որոշ համայնքների ղեկավարներ և մեծամասնական ընտրակարգով ընտրված առանձինպատգամավորներ:

Այս կապակցությամբ հայտարարում ենք.

1. ՈՉ-ի համատեղ շտաբը և Ժառանգություն կուսակցությունը ամենժամյա ռեժիմով հետևում են իրադարձություններին, հավաքագրում ևտիրապետում են ամբողջ տեղեկատվությանը: Ուստի, նմանատիպ և ընտրակեղծարարության այլ դրսևորումները արձանագրվում են ևհամակարգված ձևով ներկայացվելու են մեր հանրությանը, միջազգային կառույցներին և դիտորդական առաքելություններին:

2. Մեր կողմից նշանակված հանձնաժողովների անդամները խորապես գիտակցում են ամբողջ ժողովրդի առջև իրենց պատասխանատվությունը ևհայտարարում են, որ իշխանության կողմից գործադրվող ճնշումները որևէ արդյունք չեն տալու և կանեն ամենինչ ժողովրդի հաղթանակը դեկտեմբերի6-ին արձանագրելու համար:

3. Կոչ ենք անում ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին` անկախ կուսակցական պատկանելիությունից, պատասխանատվության նույն գիտակցությամբ կատարել իրենց քաղաքացիական պարտքը և Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը և Ժառանգություն կուսակցությունը ներկայացնող հանձնաժողովների անդամների հետ միասին դառնալ համաժողովրդական կամարտահայտության արդյունքների արձանագրմաներաշխավորը:

4. Հիշեցնում ենք իշխանություններին և նրանց ապօրինի հանձնակատարներին, որ ընտրական հանձնաժողովների անդամների նկատմամբ ճնշումները քրեորեն հետապնդելի արարք են և Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի դրույթներով պատժվում են ազատազրկմամբ 2-5 տարիժամկետով:

ՈՉ-ի համատեղ շտաբը և Ժառանգություն կուսակցությունը պահանջում են իշխանություններից դադարեցնել մարդկանց հանցագործության դրդելու եւ ազատ կամարտահայտման նկատմամբ ճնշումների եւ հանձնաժողովի անդամների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու ջանքերը, ինչպես նաեւ հայտնում այդ հնցագործությունների դեմ միասնաբար հակազդելու վճռականության մասին»:




Լրահոս