Արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 16-ին՝ ժամը 05.53-ին, տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղի գազալցակայանի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 16-րդ կմ-ում բախվել են “Վոլկսվագեն Գոլֆ” մակնիշի DDS350 պետհամարանիշի ավտոմեքենան և “ԴԱՖ” մակնիշի FAJ800 պետհամարանիշի բեռնատարը (վարորդ`1953 թ. ծնվված Խուդուլավա Գիվի), ինչի հետևանքով “Վոլկսվագեն Գոլֆ” մակնիշի ավտոմեքենայի (վարորդ`1982թ. ծնված Ս.Անտոնյան) ուղևոր Բ.Կոկոյանը (36-37 տ.) տեղում մահացել է։
Ուղևորներ Կ.Անտոնյանը (1986 թ.) և Ա.Շլեփչյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ Կ.Անտոնյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա.Շլեփչյանինը` լավ: