Երեվանում վեճի ժամանակ 55-ամյա տղամարդու են դանակահարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում ապրիլի 16-ին՝ ժամը 01.15-ին, հաղորդում է ստացվել, որ ,որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերքե ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1958 թ. ծնված Հարություն Կ.-ն, ով, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 15-ին, ժամը 20.00-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում գտնվող կրթահամալիրի բացօթյա մարզադաշտի մոտ, վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած դեռևս չպարզված կտրող-ծակող առարկայով Հարություն Կ.-ին հարվածել և վնասվածքը պատճառել է 1978 թ. ծնված Վարդան Մ.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ Վարդան Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
 




Լրահոս