![](https://armlur.am/wp-content/uploads/2015/11/ee286382a36995d5852dd6f57a20bef31-600x3381.jpg)
Քիչ առաջ ArmLur.am ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ հայտնաբերվել և ձերբակալվել է նոյեմբերի 24-ին Երեւանի կենտրոնում «Անելիք բանկի» իրավաբանի սպանության մեջ կասկածվող 54-ամյա Մկրտիչ Պ-ն։
Հիշեցնենք, որ նոյեմբեր 25 2015 Նոյեմբերի 24-ին` ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Վարդանանց փողոցի թիվ 14 հասցեում կրակոցներ են հնչում: Ժամը 21.10-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են նշված շենքի մոտ, որտեղ հայտնաբերել են 1983 թ. ծնված Հովհաննես Աթանյանի դիակը` ձախ թիակի շրջանում հրազենային վնասվածքի հետքով: