«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, վերջին շրջանում Արա Աբրահամյան-Ռոբերտ Քոչարյանի մերձակա շրջապատ ինչ-որ ժամանակ սառած հարաբերությունները կրկին ջերմացման միտումներ են հանդես բերում: Այդ շփումների արդյունքում որոշվել է, որ հայկական Իվանիշվիլին այլեւս ոչ թե Գագիկ Ծառուկյանն է, այլ Արա Աբրահամյանը: Երկու «թիմերի» ընդհանրացման եւս մեկ նուրբ պատճառ կա` Տիգրան Սարգսյանի նկատմամբ բացասական վերաբերմունքը: Բանն այն է, որ երկու ամսից իր պարտականությունների կատարմանը կանցնի ԵԱՏՄ «վարչապետ» Տ. Սարգսյանը, որն էլ կլինի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների «կորատորը»` Սերժ Սարգսյանի «թույլտվությամբ»:
Ռուսաստանը բոլոր հարցերը Հայաստանի հետ կկարգավորի նրա միջոցով: Ի դեպ, Տիգրան Սարգսյանը Մոսկվայում ունենալու է մոտ 1000 հոգանոց աշխատակազմ, եւ, մեր տեղեկություններով, վերջերս նա իր շուրջն է հավաքել Ռուսաստանի մեծահարուստներ` «Ռոսգոսստրախի» տնօրենների խորհրդի նախագահ Դանել Խաչատուրովին, «Ռեսոյի» տնօրեն Սերգեյ Սարկիսովին, Ռուբեն Վարդանյանին եւ ուրիշների: Ինչն էլ ինքնին նշանակում է նոր հայակենտրոն միավոր՝ իր ոչ լավ օրերն ապրող Ռուսաստանի հայերի միության կողքին: Հիշեցնենք, որ նույն Ռուսաստանում շատերն են դժգոհ Արա Աբրահամյանի միության աշխատանքներից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: