Թուրքիայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով 4 երեխա է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ափերի մոտ նավ է խորտակվել, որը ներգաղթյալներին անօրինական տեղափոխում էր Հունաստան: Խորտակման հետևանքով 4 աֆղանացի երեխա է մահացել:

Բացի նրանցից, նավում ևս 51 մարդ է եղել, սիրիացիներ և աֆղանացիներ: Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Միգրացիայի հարցով Միջազգային կազմակերպության տվյալների համաձայն, 2015թ. Միջերկրական ծովով Եվրոպա է ներթափանցել ավելի քան 704 հազար ներգաղթյալ, ընդ որում, մահացել է 3,2 հազար ներգաղթյալ, փոխանցում է ТАСС-ը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս