Երեկ՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան քաղաքի Սևքարեցի Սաքո փողոցի բնակիչ, 22-ամյա Սելիկ Գրիգորյանը, վարելով ВАЗ 2115 մակնիշի 17 ՕԼ 277 համարանիշի ավտոմեքենան, Փափազյան 2-րդ նրբանցքից դեպի Հրազդանի կիրճ ընթացող ճանապարահատվածով ընթանալիս թիվ 1-ին շրջադարձային ճանապարհահատվածում՝ ոլորանի մասում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երթևեկելի մասին հարակից պատին, հետո էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է “Արմենիա” բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով, վարորդ Ս. Գրիգորյանի հայրը նախկինում աշխատել է ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։