Առավոտ. Արմենտելը նոր տնօրեն կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Աոավոտ”օրաթերթի տեղեկություններով, մինչև ապրիլի վերջը հայտնի կդառնա “ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրենի անունը: Թե ինչո՞ւ “ՎիճպելԿոմ”-ի ղեկավարությունը այդքան երկար չէր կողնորոշվում՝ ում նշանակել նոր տնօրեն և ով է լինելու ընկերության նոր տնօրենը. “Արմենտելից” չեն պատասխանել: 
Ընկերության մամուլի ծառայությունից միայն ասել են, որ նշանակվելուն պես իրենք կհրապարակեն գլխավոր տնօրենի անունը: Թերթը նկատում է, որ մոտ 4 ամիս է՝ հունվարի 1-ից, “ԱրմենՏել” ընկերությունը Իգոր Կլիմկոյից հետո ժամանակավոր տնօրինում է ֆինանսական գծով տնօրեն Կարեն Շահնազարյանը, որն այդ պաշտոնում եղել է նաև ընկերության նախորդ տնօրեններից մեկի՝ Նեյչո Վելիչկովի հեռանալուց հետո:




Լրահոս