Սամվել Բալասանյանը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` ապրիլի 24 ին, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր թիմակիցների ուղեկցությամբ այցելեց Հեզհեզի ձոր (Ջարդի ձոր), ուր հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Պսակադրությունից հետո քաղաքապետը մասնակցեց հուշարձանի տարածքում կատարվող ծառատնկման աշխատանքին, ապա պատասխանեց լրագրողների հարցերին:
Սամվել Բալասանյանն իր խոսքում նշեց, որ ժամանակակից Թուրքիան պետք է ազատվի ցեղասպան պետության խայտառակ պիտակից՝ ճանաչելով դարասկզբին կազմակերպված Հայոց ցեղասպանությունը:




Լրահոս