Լիբանանում մահապարտ ահաբեկիչն իր տանը պայթուցիկ սարք է գործի դրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբանանի հյուսիսում «Իսլամական պետության» դեմ զինծառայողների և ոստիկանության օպերացիայի ժամանակ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իր տունը, փոխանցում է Reuters-ը:

Առնվազն 3 մարդ է զոհվել, մոտ 10 մարդ վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ:

Օպերացիան անց էր կացվում՝ Բեյրութում ահաբեկչական հարձակումների կանխման հարցով քարոզարշավի շրջանակներում:

Անվտանգության ոլորտի աղբյուրը հայտնում է, որ զոհվածների թվում մահապարտ ահաբեկիչի ընտանիքի անդամներն են:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս