Ոստիկանությունը հանրաքվեի քվեարկության վերաբերյալ ստացել է 234 ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունը ժամը 22:00-ի դրությամբ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քվեարկության վերաբերյալ ստացել է 234 ահազանգ:

Տվյալները ԿԸՀ-ում լրագրողների հետ հանդիպմանը հրապարակեց ՀՀ ոստիկանապետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը: «Դրանցից 16-ը ստացվել է ոստիկանության թեժ գծի հեռախոսահամարով, իսկ 318-ը՝ լրատվամիջոցների հրապարակումներով: 29 ահազանգ վերաբերել է քվեարկելն ուղղորդելուն, 18-ը տեղամասերի կուտակումներին, 18-ը՝ լրագրողական գործունեությունը խոչընդոտելուն, 20-ը՝ դիտորդական գործունեությունը խոչընդոտելուն, 24-ը՝ ընտրակեղծիքներին, 8 տեղամասերում՝ վստահված անձանց թվաքանակի խախտումներին, 31-ը՝ այլ անձանց փոխարեն քվեարկելուն, 5-ը՝ քարոզչությանը, 13-ը՝ ընտրացուցակների ճշգրտմանը, 4-ը վստահված անձանց նկատմամբ սպառնալիքին, 17-ը՝ կրկնակի քվեարկություններին, 7-ը՝ ընտրակաշառքին, 7-ը՝ բռնության կամ ծեծին, 2-ը՝ բաց քվեարկությանը, 2-ը՝ հարկադրանքին, 29 ահազանգեր էլ եղել են տեղեկատվական բնույթի, որոնց վերաբերյալ տրվել են պրզաբանումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հակոբյանը:

Ստացված 234 ահազանգերից 30-ն արդեն ուղարկվել են նախաքննական մարմիններ, 114-ը՝ ըստ ենթակայության ուղարկվել է ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ՝ համապատասխան քննություն կատարելու նպատակով, իսկ մնացած 90-ի վերաբերյալ փաստերը դեռևս ստուգվում են:




Լրահոս