Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման հաջողության է հասել Չեմպիոնների լիգայի մրցաշարում։ Խմբային փուլի վերջին տուրի՝ շվեդական «Մալմյոյի» դեմ խաղում նա դարձել էր հեթ-տրիկի հեղինակ՝ շրջանցելով «արքայական ակումբի» լեգենդար հարձակվող Խենտոյին։
Վերջինս 90 խաղում խփել է 31 գոլ, իսկ Բենզեման 34 գոլի հեղինակ է դարձել 58 խաղում։ Բենզեմային գերազանցում են «սերուցքայինների» նախկին ֆուտբոլիստներ Ֆերենց Պուշկաշը՝ 35, Ալֆրեդո դի Ստեֆանոն՝ 49, Ռաուլը՝ 66 եւ Կրիշտիանու Ռոնալդուն՝ 73։
Այսպիսով` Բենզեման դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ «Ռեալի» 5-րդ լավագույն ռմբարկուն։