Յուրա Մովսիսյանը սպառնալիքների պատճառով հրաժարվել է տեղափոխվել «Սպարտակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված է եղել  «Գարաթասարայ»-ը, սակայն  ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել թուրքական ակումբ. փոխանցում է  fotospor-ը:

Աղբյուրի տվյալներով` «Սպարտակ»-ը համաձայնվել է գործարքն իրականացնել, սակայն անձամբ Մովսիսյանը հրաժարվել է` հաշվի առնելով Թուրքիայի և Հայաստանի միջև առկա հարաբերությունները, ինչպես նաև` այն սպառնալիքները, որոնք նա կստանար հայ երկրպագուների կողմից:

Ընթացիկ առաջնությունում 28-ամյա հարձակվողը մոսկովյան ակումբի կազմում անցկացրել է 11 հանդիպում, դարձել` 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս