Պուտինը պատմել է ՌԴ-ի աջակցությամբ Ասադի զորքերի և ընդդիմության համատեղ գործողությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը նյութատեխնիկական աջակցություն է ցուցաբերում սիրիական «չափավոր» ընդդիմությանը, իսկ ՌԴ ռազմատիեզերական ուժերը աջակցում են ընդդիմությանը օդից: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ՊՆ կոլեգիալ նիստի շրջանակներում: Այս մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում, գրում է Lenta.ru-ն:

«Հատկապես նշեմ, որ մեր ավիախմբի աշխատանքները նպաստում են ինչպես կառավարական զորքերի, այնպես էլ սիրիական Ազատ բանակի ջանքերի միավորմանը: Այժմ նրա մի մասը, որը կազմում է 5 հազար մարդ, ինչպես նաև մշտական զորքերը, հարձակվողական գործողություններ են իրականացնում ահաբեկիչների դեմ Հոմսում, Համայում, Հալեպում և Ռաքքայում»,-հայտարարել է Պուտինը:

Երկու կողմերին աջակցություն է ցուցաբերվել՝ զինամթերք և այլ նյութական միջոցներ: Ռուսական ավիացիան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով ռմբակոծում է ահաբեկիչների դիրքերը սեպտեմբերի 30-ից:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս