Քաբուլում հզոր պայթյուն է որոտացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աֆղանստանում Քաբուլի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, փոխանցում է Reuters-ը:

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել մարզում, որտեղ գտնվում են դեսպանատներն ու կառավարական շենքերը:

Ինչպես հայտնել են ոստիկանությունում՝ պայթյունից անմիջապես հետո կրակոցներ են հնչել:

Ենթադրաբար, կրակ են բացել առնվազն 3 զինյալ:

Ներկա պահին զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս