Թուրինի «Յուվենտուս»-ը հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասապահ Սալվատորե Սիրիգուի ծառայություններով, տեղեկացնում է gazzetta.it-ը:
Նշվում է, որ վերջինս Իտալիա կարող է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի գործող պայմանագրի ժամկետը թիմի հետ լրանում է 2017 թվականին, այդ իսկ պատճառով «Յուվենտուս»-ը փնտրում է նոր դարպասապահի: