Չնայած դատական պրոցեսի հանդարտ ընթացքին ու Վազգեն Խաչիկյանի բարձր տրամադրությանը, ինչը մերձավորները բացատրում են նրանով, որ պրոցեսը նրա օգտին է ավարտվելու, և նրան ազատ են արձակելու դատարանից, “Հրապարակ” օրաթերթին հասած տեղեկություններով, դատը բոլորովին էլ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի օգտին չի ավարտվելու, և նրան առնվազն 8 տարվա ազատազրկման են դատապարտելու:
Բանն այն է, որ նրան մեղսագրվող մի քանի հոդվածներով նախատեսված պատժաչափերի մասնակի գումարումը, ինչն օրենքի պահանջն է, այդքան պատիժ կարող է սահմանել:
Թերթը հիշեցնում է, որ խոսքը կենսաթոշակների գումարների յուրացման առնչությամբ հարուցված քրեական գործի մասին է, որտեղ գլխավոր մեղադրյալը Ծառայության նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանն է: