Այսօր՝ մայիսի 2-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել քաղաքացի Աբրամ Գեղամյանը, որ իր ղեկավարը՝ Կորյուն Հարությունյանը, երեկ՝ մայիսի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, դուրս է եկել աշխատանքի վայրից և մինչև այս պահը չի պատասխանում հեռախոսազանգերին, և նրան գտնելու համար անհրաժեշտ է, որպեսզի որոնողական աշխատանքներին ներգրավվեն նաև փրկարարները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Գեղամյանը աշխատում է ոստիկանության Եղվարդի բաժնում, իսկ Կ. Հարությունյանը ոստիկանության Եղվարդի բաժնի պետն է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ Կ. Հարությունյանի դին հայտնաբերել են իր հոր գերեզմանի մոտ կայանված ավտոմեքենայում՝ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով: Հայտնաբերվել է նաև ատրճանակ, որն ըստ տեղեկությունների, նրա հաշվեցուցակային զենքն է: