2015 թվականին Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում կազմակերպվել են հայ մեծանուն վիպասան Րաֆֆուն նվիրված միջոցառումներ, նրա ստեղծագործությունների բեմականացումներ, գիտական աշակերտական ընթերցումներ: Լավագույն միջոցառումներով ներկայացել են Րաֆֆու անվան հ.36, Լևոն Շանթի անվան հ.4, Խաչատուր Աբովյանի անվան հ.84 դպրոցները:
Նշված դպրոցներից միջոցառումների մասնակից աշակերտներն արժանացել են «Կերպարի լավագույն մարմնավորում», «Րաֆֆու գաղափարների շեփորահար», «Մայրենիի նվիրյալ» անվանակարգերի:
Դեկտեմբերի 14-ին Երևանի պատմության թանգարանում քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ամփոփել և պարգևատրել է «Րաֆֆի-180» համաքաղաքային միջոցառումների ակտիվ մասնակիցներին: