11/36 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձ՝ ոմն Արտյոմ, հարձակվել է Հայ ազգային կոնգրեսի վստահված անձ Վարդան Հարությունյանի վրա: Այսօր առավոտյան, երբ Արտյոմը ժամանել է տեղամաս՝ գրանցվելու, Վարդանը պարզել է, որ նա անձնագիր չունի, եւ պահանջել է ներկայացնել անձնագիրը: Արտյոմը գնացել է տուն եւ վերադարձել անձնագրով:
“Այնուհետեւ, մի քանի ընրողներ քվեարկելուց հետո մնացել էին տեղամասում: Ես հանձնաժողովի անդամներից մեկի խնդրանքով մոտեցա նրանց եւ զգուշացրեցի, որ տեղամասում մնալն արգելված է, եւ խնդրեցի լքել տեղամասը: Ընտրողները սկսեցին վիճաբանել հետս: Այդ ժամանակ Արտյոմը հարձակվեց վրաս եւ փորձում էր հարվածել: Հանձնաժողովի անդամների եւ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների հորդորով նա հանգստացավ եւ հեռացավ տեղամասից”, – iLur .am-ին պատմեց Վարդան Հարությունյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ ոստիկանությունից հետաքննիչներ են ժամանել եւ բացատրություններ վերցրել հանձնաժողովի նախագահից եւ իրենից: Այժմ ոստիկանները սպասում են Արտյոմին՝ նրանից նույնպես բացատրություն վերցնելու համար: