ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվա համարում «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Հայաստանում արտագաղթի ծավալներն ահռելի չափերի են հասնում: Միայն այս տարվա առաջին եռամսյակում 35.500 մարդ է արտագաղթել: Եվ ահա արտագաղթի տեմպերի աճին զուգահեռ նվազում է ծնելիության թիվը: Ըստ ԱՎԾ-ի` եթե 2012թ. առաջին եռամսյակում ծնվել է 9 հազար 716 երեխա, ապա 2013թ. ծնվածների թիվը կազմել է 9 հազար 564, այսինքն` 152-ով պակաս: Ու երբ այս տվյալները դիտարկում ենք ժամանակային ավելի մեծ կտրվածքով, ապա անհամամասնությունն ավելի ակնառու է դառնում. Հայաստանում հետեւողականորեն նվազել է ծնելիության ցուցանիշը: Այսպիսով՝ 2010թ. առաջին եռամսյակում ՀՀ-ում ծնվել է 10 հազար 625 երեխա, 2011թ.` 10 հազար 251: Սա արդեն օրըստօրե դառնում է ազգային անվտանգության խնդիր, որը որեւէ կերպ չի համընկնում Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանի պատկերացումների հետ:




Լրահոս