ՀԱՄԵՐԳ ԿՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Dorians» ռոք-խումբը, որը պատրաստվում է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ» երգի մրցույթում, համերգ կտա Կոպենհագենի ամենամեծ ակումբներից մեկում՝ «AmagerBio»-ում: Համերգը կկայանա մայիսի 10-ին Դանիանում ՀՀ դեսպանության եւ Հանրային hեռուստաընկերության աջակցությամբ: Ի դեպ, Դանիայում ՀՀ դեսպանության աջակցության շնորհիվ համերգի տոմսերը բավական մատչելի  են` ընդամենը 13,5 եվրո: Կա նաեւ հնարավորություն տոմսերը ձեռք բերել առցանց` «AmagerBio» ակումբի կայքում:
Հիշեցնենք նաեւ, որ մայիսի 16-ին Շվեդիայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում «Dorians»-ն իր «Lonely Planet» երգով հանդես կգա 11-րդ համարի ներքո:




Լրահոս