«ՄԵՆՔ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՆՔ ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 23-ին Գյումրիում հնչած 20-րոպեանոց կրակոցներից հետո վիճաբանության երկու կողմերն էլ ընդհատակ էին անցել: Ե՛վ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ե՛ւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պարզապես հրաժարվում էին պատասխանել հեռախոսազանգերին եւ պարզաբանումներ տալ: Երեկ վերջապես «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է զրուցել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: Վերջինս ասել է, թե իր եւ Մարտուն Գրիգորյանի միջեւ որեւէ լարվածություն չկա. «Մենք նրանց հետ թշնամիներ չենք: Այս պահին էլ ես իրենց թշնամի չեմ ճանաչում: Ինձ հասկանալի է, թե ինչ կապ ունեն նրանք կամ ում ինչ արել են, գնացել է եւ պատասխանատվություն է կրում: Իր հորեղբայրը մեր ընկերն է` Համլետ Գրիգորյանը: Մենք ընտրությունների ժամանակ իրենց ենք պաշտպանել, եւ էն գլխից էլ, որ Մարտուն Գրիգորյանը պատգամավոր դարձավ, մենք իրեն ենք պաշտպանել: Թշնամիներ լինում են քաղաքականության մեջ՝ «Բարգավաճ»-Հանրապետական, չգիտեմ ինչ, այդ սկզբունքներով գնում են առաջ: Բայց մենք թշնամի չենք»:




Լրահոս