Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացնել DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր:
Սա նախատեսված էհեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգով ստանձնած պարտավորությամբ և ուղղված է ՀՀ բնակչության սոցիալապես անապահով անձանց տեղեկատվության մատչելիության իրավունքի ապահովմանը: