Քիչ առաջ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես գրել էր shamshyan.com-ը, Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական ակումբների ցանցում գործող գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի: Ըստ դեպքի վայրում հավաքվածների` նա 28-ամյա Արթուր Նազարյանն է:
Գրասենյակն ամբողջովին պատված է արյունով:
Armlur.am-ին քիչ առաջ մանրամասներ հայտնի դարձան դեպքի մասին: Պարզեցինք, որ սպանվածը բուքմեյքերական գրասենյակի աշխատակիցն է:
Բուքմեյքերական աշխատողների համար տեղի ունեցածը առեղծվածային է, քանի որ առավոտյան բացել են բուքմեյքերական կետի դուռը և տեսել սպանված տղամարդուն` գետնին ընկած:
Տեղի ունեցածը ավազակային հարձակում է, թե պարզապես սպանություն, հայտնի կդառնա քննության ընթացքում:
Լուսանկարները` shamshyan.com-ի: