Ոստիկանությունը հանցախմբի է ձերբակալել սպանություն նախապատրաստելու կասկածանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 10-ին ոստիկանության քրեական հետախուզության, քննչական գլխավոր վարչությունների եւ Երեւան քաղաքի վարչության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ՝ սպանություն կատարելու նախապատրաստման կասկածանքով, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկվել 1958 թ. ծնված  Դավիթ Չ.-ն, 1970 թ. ծնված Վարուժան Ք.-ն, 1963 թ. ծնված Արմեն Ս.-ն, 1991 թ. ծնված Կարեն Դ.-ն, 1961 թ. ծնված Սարգիս Զ.-ն, 1930 թ. ծնված Վաչիկ Դ.-ն, 1972 թ. ծնված Արմեն Դ.-ն եւ 1965 թ. ծնված Վահե Թ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նրանք նախապատրաստվել են սպանելու Գավառ քաղաքի բնակիչ, 1969 թ. ծնված Ռ. Մ.-ին:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Սարգիս Զ.-ն, Արմեն Ս.-ն, Արմեն Դ.-ն, Վարուժան Ք.-ն, Վահե Թ.-ն եւ Դավիթ Չ.-ն ձերբակալված են:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության  վարչությունում նախաքննությունը շարունակվում է:
Մայիսի 10-ին, ժամը 19.10-ին, նշված քրեական գործի շրջանակներում, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանի որոշումով, ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների կողմից, զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով, 1930 թ. ծնված Վաչիկ Դ.-ի տնից խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 5,6 մմ տրամաչափի 21 փամփուշտ, ինքնաձիգի համար նախատեսված օպտիկական սարք, 33 սմ երկարությամբ դանակ, 41 եւ 98.5 սմ երկարության 2 թուր` պատյաններով:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության  վարչություն՝ նախաքննությունը շարունակելու համար:
Լուսանկարը ՝ Գ. Շամշյանի




Լրահոս