ԿԲ նախագահը սենսացիոն հայտարարություն է արել. պետք էր պարզապես լռել. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ կենտրոնական բանկում տեղի ունեցած տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ ունեցած ծավալուն ելույթում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը սենսացիոն հայտարարություն է արել: «Այսօր կայուն է ֆինանսական շուկան, ապահովված է Կենտրոնական բանկի գլխավոր խնդիրը՝ գների կայունությունը: Տարվա ընթացքում աշխարհում եւ տարածաշրջանում ընթացող խորը կառուցվածքային տեղաշարժերի շարունակական բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա արդյունավետ կերպով չեզոքացվել է»,-ասել է Ջավադյանը:

Եթե ԿԲ նախագահն ասեր, որր բացասական ազդեցությունը նվազեցվել է, էլի ինչ-որ տեղ հասկանալի կլիներ: Բայց երբ հայտարարում է, թե ընդհանրապես «չեզոքացվել է», այն էլ՝ «արդյունավետ կերպով», արդեն տարակուսանք է առաջացնում:

ՀՀ բնակչության գնողունակության 15 տոկոս նվազումը դժվար թե կարելի է համարել բացասական ազդեցության «արդյունավետ կերպով չեզոքացվել»: Բացի դա, երբ աշխարհում գները շարունակական անկում են ապրում օրեցօր, իսկ մեզ մոտ գներն ընդամենը «կայուն են», դրանով ԿԲ նախագահը ոչ թե պետք է հպարտանա ու համարի իր խնդիրը կատարած, այլ պետք է ուղղակի լռի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս