Ձյան առատ տեղումները զանգվածային հոսանքազրկման պատճառ են դարձել Վրաստանում: Վերջին օրերին Զուգդիդիում, Քոբուլեթում, Բաթումում ավելի քան կես մետր բարձրությամբ ձյուն է նստել:
Ձյունն ուղեկցվում է խիստ սառնամանիքներով, ջերմաստիճանը նվազել է մինչեւ -10 աստիճան, լեռնային շրջաններում՝ մինչեւ -20 աստիճան: Մայրաքաղաքում նույնպես հոսանքազրկումներ են եղել, որոշ ավտոճանապարհներին սահմանափակվել կամ դադարեցվել է երթեւեկությունը