Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մաղթանքը Սուրբ ծննդյան տոնի առիթով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

RIA Novosti-ն հայտնում է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հիսուսի ծննդյան տոնի առիթով ուղղափառներին ու արևելյան եկեղեցիների կաթոլիկներին խաղաղություն ու բարօրություն է մաղթել։

«Այսօր մենք մեր հոգևոր մտերմությունն ենք հայտնում քրիստոնյա Արևելքի եղբայրներին ու քույրերին, կաթոլիկներին ու ուղղափառներին, որոնցից շատերը վաղը կնշեն Քրիստոսի ծնունդը։ Խաղաղության ու բարօրության մեր ցանկությունները նրանց. ծափահարե՛նք նրանց»,- ասել է հովվապետը՝ ավանդական կիրակնօրյա քարոզով դիմելով հավատացյալներին, ովքեր հավաքվել էին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։

Ավելի վաղ Ֆրանցիսկոսը գլխավորել էր Վատիկանի բազիլիկայում հանդիսավոր պատարագը՝ Աստվածահայտնության տոնի առիթով։




Լրահոս